ԱՄՆ-ում որոշել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ) ձեռքբերելու պատճառով, հաղորդվում է կոնգրեսական Ադամ Քինզինգերի կայքում, տեղեկացնում է Lenta-ն։

Համապատասխան օրինագիծը քննարկման է ներկայացվել Կոնգրեսին։ «Ռուսական սպառազինության արտահանմանը հակազդելու մասին օրենքը» կուղղվի Թուրքիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանմանը։ Կայքում տեղադրված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Անկարան արհամարհում է ՆԱՏՕ-ի նախազգուշացումները եւ շարունակում ձեռքբերել ռուսական սպառազինություն։

2019 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը սպառնացել էր Թուրքիային պատժամիջոցներով Ս-400-ը ձեռքբերելու պատճառով։ Նախաձեռնությունը նախատեսում է Անկարային ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակում ներկայացնել եւ պատժամիջոցների սահմանել ընդդեմ Թուրքիայի պաշտպանության նախարարության, ֆինանսների նախարարության եւ Գլխավոր շտաբի ղեկավարի։

Ռուսական արտադրության «Տրիումֆ» Ս-400 համալիրները Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի սեպտեմբերին։ Պայմանագրի արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար, որի կեսը կծածկի Ռուսաստանից վերցված վարկը։ Թուրքիայի զենիթահրթիռային համալիրների մատակարարումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին։