«Թալիբան» իսլամիստական խմբավորման պակիստանյան կառույցը պատասխանատվություն է ստանձնել երկրի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի արդյունքում 70 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Թալիբները հայտարարել են, թե պայթյունները «վրեժի առաջին ակտն» են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի «նահատակման» համար, եւ սպառնացել են նոր, ավելի խոշոր ահաբեկչություններ իրականացնել Պակիստանում եւ Աֆղանստանում:





























