Կորոլադոյում 2015 թվականից առ այսօր առաջին անգամ հաստատվել է բուբոնիկ ժանտախտի դեպք, հաղորդում է Fox News-ը։

«Պացիենտի մոտ հայտնաբերվել է առաջնային սեպտիկ ժանտախտ, որը չի կարող փոխանցվել այլ մարդկանց»,-ասվում է նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից։

Պացիենտն արդեն առողջացել է, նոր վարակվածներ չեն հայտնաբերվել։

Բուբոնիկ ժանտախտի դեպքեր նկատվել են 1940-ականներից, ուստի անհանգստության առիթներ չկան։ Առողջապահության դեպարտամենտներն ունեն ծրագիր ժանտախտի բռնկման դեպքում։

Ավելի վաղ ժանտախտի դեպքեր են գրանցվել Չինաստանում եւ Մոնղոլիայում։ Հուլիսի սկզբում Ներքին Մոնղոլիան հայտարարել էր արտակարգ համաճարակաբանական վտանգի ռեժիմ։ Այս շաբաթ Մոնղոլիայում դեռահաս է մահացել։