Վաղը՝ հոկտեմբերի 7-ին Երեւանում մեկնարկելու են ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստի աշխատանքները:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի աշխատանքներին մասնակցելու են ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստան, Ուկրաինա), ինչպես նաեւ ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հակամենաշնորհային մարմինների եւ մրցակցության հարցերով զբաղվող կառույցների (Ռումինիա, ԱՄՆ, Հունգարիա, Ավստրիա), միջազգային կառույցների ներկայացուցիչներ (WB, USAID, EC, GTZ, OSCE, AEPLAC) եւ այլն:
Նիստի ընթացքում քննարկվելու են մրցակցության կարգավորման ամենաարդիական թեմաները, որ ծագում են Հակամենաշնորհային քաղաքականության կամ մրցակցության պաշտպանության ոլորտում. հակամենաշնորհային (մրցակցային) օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներում առավել նշանակալի իրադարձությունները, գների մոնիտորինգի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հեռանկարային մոդելների մշակումը եւ այլն:




























