Շաբաթ երեկոյան հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել Բանգկոկի փողոցներ՝ պահանջելով կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի արձակումը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սա 2014 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակներից սկսած մարդկանց ամենախոշոր հավաքն է:
Ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Բանգկոկի Ժողովրդավարության հուշարձանի մոտ հայտնել են իրենց պաանջները երկրի վարչապետ Փրայուտա Չան-Օչային:
Կազմակերպիչներն առաջ են քաշել երեք հիմնական պահանջ՝ խորհրդարանի ցրում, կառավարությանը քննադատող անձանց հետապնդումների դադարեցում եւ ռազմական սահմանադրության մեջ փոփոխությունների կատարում, որը, ցուցարարների խոսքով, փաստացի երաշխավորել է ընտրություններում վարչապետի հաղթանակը:





























