Ալժիրի հեռահաղորդակցության նախկին նախարար Մուսա Բենհամադին բանտում մահացել է կորոնավիրուսից, հայտնում է AFP-ը:

67-ամյա նախկին նախարարը կրում էր կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկման պատիժը:

Նա բանտում վարակվել է կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել է: Բենհամադին մահացել է հիվանդանոցում:

Նախկին նախարարի եղբայրներից մեկը ֆրանսիական Liberte թերթին ասել է, որ Բենհամադին վարակվել է հուլիսի 4-ին, սակայն նրան միայն ինը օր հետո են հոսպիտալացրել։

Ալժիրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 22 000 դեպք, իսկ ավելի քան 1000 մարդ մահացել է: