Ֆրանսիայում խոշորագույն Պողոս-Պետրոսի գոթական տաճարների հրկիզման փաստով հետաքննություն է սկսվել, գրում է The Independent-ը:
Հրդեհի հետեւանքով ոչնչացվել են տաճարի վիտրաժները եւ երգեհոնը:
Ինչպես հայտնել է դեպքի վայրում գտնվող դատախազը, տաճարում տեղի ունեցած հրդեհը կհետաքննվի որպես քրեական հանցագործություն:
Նանտի Սուրբ Պողոս-Պետրոսի տաճարը (XV-XVI դդ․) Ֆրանսիայի խոշորագույն գոթական եկեղեցիներից մեկն է: Այն Փարիզի Նոտր Դամի տաճարից ցածր է վեց մետրով: Տաճարում վերջին հրդեհը տեղի է ունեցել 1972 թ.՝ աշխատողների կողմից մոռացված զոդման սարքի պատճառով: Մինչեւ 2008 թվականի սեպտեմբեր, վերականգնման աշխատանքներից հետո, վերականգնվել է արեւմտյան ճակատի միջնադարյան տեսքը:



























