Քուվեյթի էմիր (պետության ղեկավար) Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հոսպիտալացվել է, հայտնում է KUNA գործակալությունը՝ վկայակոչելով էմիրի դիվանի (պետական խորհուրդ) նախարար Շեյխ Ալի ալ Ջարահ ալ Սաբահին:
Նախարարի խոսքերով՝ էմիրը բուժզննում է անցնում եւ իրեն լավ է զգում:
Էմիրը 91 տարեկան է: Սեպտեմբերին Սաբահին հոսպիտալացրել էին Միացյալ Նահանգներում, որտեղ նա պետք է հանդիպեր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բուժզննման պատճառով էմիրի եւ նախագահի հանդիպումը հետաձգվել էր, հայտնում է РБК-ն:





























