Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պտտահողմի հետեւանքների համար մեկ ամիս անց դեռ փոխհատուցում  չեն տրամադրել կառավարությունից: յս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետ Սենիկ Մարտիրոսյանը` հիշեցնելով, որ գյուղում պտտահողմի հասցրած վնասները կազմում են 38-40 մլն դրամի:

«Մարդ կա, որ պարտոքով է բերել շինանյութի խանութներից, վերանորոգել ու հիմա պետք է պարտքը տան, չեն կարողանում, չգիտեն` որտեղից տան: Դիմել ենք Կառավարություն, բայց դեռ չեն քննարկել, կարող է հիմա խառը վիճակ է, չեն հասցրել, դեռ սպասում ենք»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ պտտահողմի հետեւանքով կոտրված կամ շրջված գերեզմանաքարերը համայնքապետարանը սեփական միջոցներով է վերականգնել, դեռ չլուծված է  մնում վնասված գյուղտեխնիկայի հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղանիստ գյուղում հունիսի 20-ի առավոտյան մոտ 15 րոպե տեւած պտտահողմի հետեւանով 70-80 տուն է վնասվել, մեծ թվով գերեզմանաքարեր, գյուղատնտեսական տեխնիկա, այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ: