Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից հաստատել ավելի վաղ խնդրած ներողությունը։ Այդ մասին հայտարարությունը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։

«Ժամանակին ես գիտեի Զելենսկիին՝ որպես մարդ, որը, ընդունելով իր մեղքը, ներողություն է խնդրել։ Նա հարգարժան տղամարդ էր։ Սակայն այժմ, չգիտես ինչու, փորձում է բարձրացնել ինքն իրեն եւ այլ կերպ ներկայանալ։ Այժմ Դուք, ստանալով Ուկրաինային նախագահի լիազորություններ, ամեն անգամ հորինում եք նոր տարբերակներ։ Դուք պետք է հստակ որոշեք ձեր դիրքորոշումը եւ ներողություն խնդրեք։ Հակառակ դեպքում Դուք ստիպված կլինեք պատասխան տալ ինձ»,-գրել է նա։

Այդպես է Կադիրովը արձագանքել Դմիտրի Գորդոնին տված Զելենսկիի հարցազրույցին, որն Ուկրաինայի նախագահը տվել է կես տարի առաջ։ Դրանում նա պատմել է, որ «Կվարտալ 95» ստուդիայի շոուներից մեկում ցուցադրել են կադրեր, երբ Կադիրովը լալիս է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Այնուհետեւ Զելենսկիին, իր խոսքով, հարցրել են՝ արդյոք այդ իրավիճակը ոչ միանշանակ չի ընկալվի մահմեդականների կողմից։ Ի պատասխան՝ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ ներողություն կխնդրի, եթե այդ տեսահոլովակը վիրավորի ինչ-որ մեկի կրոնական զգացմունքները։

Իր հաղորդագրության մեջ Կադիրովը նաեւ հայտարարել է, որ Զելենսկին ազնիվ չէ ոչ միայն իր խոսքերում, այն նաեւ իր նախընտրական խոստումներում։ Այսպես, Դոնբասում հակամարտությունը, որին նա խոստացել էր վերջ դնել, շարունակվում է առ այսօր։ Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ ավելի վաղ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդները չեն կարող պատկերացնել, որ նրանց կբաժանի պատերազմը։

«Ժամանակները փոխվել են, այժմ օվկիանոսից այն կողմ տիրող կամքը կթելադրի մեր եղբայրներին սպանել ռուսներին Դոնեցկում եւ Լուգանսկում»,-գրել է նա։