«Գազետա․ Ru» ռուսական տեղեկատվական գործակալությունը ներկայացրել է հոդված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մինսկ կատարած այցի մասին։ Ներքեւում ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տեքստը։
«Ուրբաթ՝ հուլիսի 17-ին, Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Չնայած Ադրբեջանի հետ հակամարտության սրմանը եւ հայրենիքում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ իրավիճակի վարթարացմանը՝ Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ իր երկրի համար այդ դժվարին պահին Փաշինյանը անհրաժեշտ էր համարել մեկնել Մինսկ, փորձել է հասկանալ «Գազետա․ Ru»-ն։
Փաշինյանի այցը Մինսկ բազմաթիվ դիտորդների համար անսպասելի էր։ Դեռեւս հունիսի վերջին Հայաստանի վարչապետը հրաժարվել էր մեկնել Մոսկվա մայիսի 9-ից հետաձգված Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, եւ պատճառաբանել էր երկրում COVID-19-ի կապակցությամբ ստեղծված բարդ իրավիճակը։
Առ այսօր կորոնավիրուսի առումով իրավիճակն ավելի շուտ բարդացել է, քան բարելավվել։
Այսպես, Հայաստանում կարանտինը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի կեսը։ Նաեւ Ադրբեջանի հետ սահմանին բաց հակամարտությունը եւս պետք է Երեւանում պահեր Փաշինյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։
Այդ անտրամաբանական քայլը, ըստ ամենայնի, բացատրվում է նրանով, թե ինչ էր Փաշինյանը որոշել․ ներկայում նրա համար առավել կարեւոր է Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումների ֆոնին ստանալ Ռուսաստանից Մոսկվայի առավել ակտիվ դիրքորոշումը Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սրման հարցում, որը վերածվել էր ռազմական գործողությունների, ինչի մասին «Գազետա․ Ru»-ն հաղորդել էր անցած շաբաթ։
Իրավիճակը, ինչպես հայտնի է, սրվել էր դեռեւս հուլիսի 12-ին եւ ֆորմալ առումով չէր անդրադարձել ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղին, որն աշխարհի բոլոր քաղաքական քարտեզներում նշված է որպես Ադրբեջանի տարածք։
Բավականին տեւական ժամանակաշրջանի ընթացքում առաջին անգամ ռազմական գործողություններն ընթանում են Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ էության՝ իրավիճակը շատ վտանգավոր է, չէ որ Հաայստանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ունի իրավունք ՀԱՊԿ-ի երկրների հետ ընդհանուր պետական պաշտպանության համար։
Բելառուսում Փաշինյանի դիրքորոշումը կարելի է բնութագրել որպես բավականին սովորական իր համար։ Խոսքը վերաբերում է պարզունակ մանեւրելուն։
Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարել է Բաքվի հետ իրավիճակը խաղաղ կարգավորելու անհրաժեշտության մասին, սակայն յուրաքանչյուրին, ում հետ նա հանդիպել է երկկողմանի հանդիպումների շրջանակում, պատմել է լարվածության մասին «ճշմարտությունը», որը տեսնում են Երեւանում։
Փաշինյանի հակառուսական քայլերը
Հայաստանի վարչապետի՝ հունիսի 24-ին Հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կոպիտ մերժումն ընկալվել էր միանշանակ՝ որպես Փաշինյանի ձգտումը Ռուսաստանի համար առաջնահերթ համարվող եվրասիական ինտեգրման հապաղման հարցում։
Այժմ նաեւ Հայաստանի վարչապետի նոր «նվերը»՝ ներքաշել Մոսկվային Ադրբեջանի հետ հակամարտության մեջ։
Փաշինյանը բավականին պրիմիտիվ է համարում այն, որ ՀԱՊԿ-ը ունի պայմանավորվածություններ Հայաստանը պաշտպանելու հարցում, իսկ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հրաժարումը «գործել» Երեւանի պայմաններով, ինչպես կցանկանար Փաշինյանը, սպառնալիք է ներկայացնում առ այն, որ ՀԱՊԿ-ը փաստացի անգործունակ է, ինչից Մոսկվան, հասկանալի է, կցանկանար խուսափել։
Եւ դա այն պարագայում, որ ի սկզբանե Փաշինյանն ինքը վերաբերվում էր ՀԱՊԿ-ին առավել, քան սառը։ Այսպես, լինելով ընդդիմադիր՝ նա պահանջել է, որ Հայաստանը դուրս գա Կազմակերպությունից, իսկ այժմ գալով իշխանության՝ Փաշինյանը կալանավորել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Իսկ հետո Հայաստանը դեռ երկար ժամանակ չէր նշանակում Կամզակերպության նոր ղեկավար։
Մինչդեռ բոլոր այդ քայլերը պետք էր դիտարկել առավել լայն կոնտեքստում։ Լավ հայտնի է, որ Փաշինյանը եկել է իշխանության ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ցույցերի արդյուքնում, ուստի իշխանության կազմում ներգրավել է համապատասխան աջակիցներին, որոնք, ինչպես բազմիցս գրել են, կապվում են Սորոսի ֆիմնադրամի հետ։





























