Կյանքից հեռացել է իսպանացի հայտնի գրող Խուան Մարսեն, հաղորդում է Associated Press-ը։

Նա 87 տարեկան էր։

Նրա մահվան պատճառները չեն հաղորդվում։ Խուան Մարսեն վերջին երկու տասնամյակներում ամենահայտնի իսպանացի գրողներից մեկն էր։ Նա «Միգել դե Սերվանտես» հեղինակավոր գրական մրցանակաշնորհության դափնեկիր է «Շանհայի հմայքը» վեպի համար։

Գրողի առավել հայտնի ստեղծագործություններից են «Թերեզայի հետ վերջին երեկոները» վեպը, որը նա գրել էր 1965 թվականին։