ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որի ժամանակ իր դիրքորոշումն է հայտնել համավարակի շրջանում ԱՄՆ-ի վիճակի շուրջ եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված փորձագետների մասին։
Թրամփը չի մոռացել նաեւ հիշատակել ԱՄՆ վարակիչ հիվանդությունների փորձագետ, դոկտոր էնթոնի Ֆաուչիին՝ մեկնաբանելով իր եւ երկրի գլխավոր վարակաբանի միջեւ լարվածությունը։
«Նա փոքր-ինչ տագնապային է։ Դա նորմալ է։ Մի փոքր տագնապային է»,-ասել է ԱՄՆ նապագահը։
Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Ֆաուչիի հետ ունի հիանալի հարաբերություններ։
Ընդ որում՝ նախագահը հայտարարել է, որ Ֆաուչին իրավացի չէր՝ ավելի վաղ հայտարարելով, որ համավարակը կանցնի, եւ Թրամփի արգելքը Չինաստանից երկիր մուտք գործելու մասին սխալ էր։
«Հետո նա խոստովանել է, որ ես ճիշտ էի»,-ասել է Թրամփը։
Ի պատասխան դիտողությանն այն մասին, որ նախագահը եւ ինքը սխալներ են գործել, Դոնալդ Թրամփը ասել է․ «Կարծում եմ, որ բոլորն են սխալներ գործում։ Ի վերջո պարզ կդառնա, որ ես ճիշտ էի»։




























