Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու եւ մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։





























