ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի այսօրվա՝ հուլիսի 20-ի հրամանով ոստիկանության Սպիտակի բաժնի նոր պետ է նշանակվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է նշված պաշտոնում։ Վերջինս ոստիկանության համակարգում համարվում է իր գործի գիտակ, թե գործընկերների, թե հարազատների ու քաղաքացիների կողմից գնահատվում է իր մարդկային բարձր հատկանիշներով և տիրապետում է օպերատիվ իրավիճակին։
Նա նախկինում աշխատել է մի քանի բաժիններում՝ ոստիկանապետ, և որտեղ էլ, որ աշխատել է, ունեցել է բարձր բացահայտումներ, այդ թվում՝ աղմկահարույց հանցագործությունների։





























