COVID-19-ի դեմ AstraZeneca փորձնական պատվաստանյութը անվտանգ է եւ փորձարկումների վաղ շրջանում իմունային արձագանք է ձեւավորել առողջ կամավորների մոտ, հայտնում է Reuters-ը։
AZD1222 անվանումով պատվաստանյութը, որը մշակվել է AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից, չի հանգեցրել լուրջ կողմնակի ազդեցությունների եւ առաջացրել է հակամարմինների ու T-բջիջների իմունային արձագանքներ, համաձայն փորձարկումների արդյունքների, որոնք հրապարակվել են բժշկական The Lancet ամսագրում:
Ռուսական «Ռ-Ֆարմ» ընկերությունների խումբը պայմանավորվել է AstraZeneca-ի հետ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ, ավելի վաղ ասել էր «Ռ-Ֆարմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը:




























