Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները հուլիսի 20-ին Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Մարատ Մ.-ին, որը հետախուզվում է ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք: