Մոսկվան որեւէ խոչընդոտ չի տեսնում Թուրքիայի կողմից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերման համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտնել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության չորրորդ դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությանը, ապա մենք որեւէ հիմնարար խոչընդոտ չենք տեսնում թուրքական կողմի հետ բարձր տեխնոլոգիաների ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում արդեն կուտակված դրական փորձի զարգացման համար»,- ասել է Պիլիպսոնը:

Ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի վաճառքը, որը ճգնաժամ է առաջացրել Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել էր 2019 թվականի հուլիսի կեսերից: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը, իսկ չեղարկեց վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ սպառնաց պատժամիջոցներ կիրառել CAATSA-ի համաձայն: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ: Թրամփի վարչակազմը դեռ չի իրագործել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր սպառնալիքը: