Այս տարվա առաջին կիսամյակում տրվել է 5 մլն խոր.մետր ոռոգման ջուր ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի տրվել է 187,5 մլն խոր.մետր ջուր: Իսկ այս տարի այս պահին արդեն տրվել է 271 մլն խոր.մետր ջուր, այսինքն՝ 3 մլն խոր.մետրով ավելի, քան անցյալ տարի: Սարգսյանի պարզաբանմամբ՝ այս աճը հիմնականում պայմանավորված է հողամասերի ավելացմամբ:
Նա միաժամանակ հայտնեց, որ արդեն համաձայնագրեր են ստորագրվել մոտ 114 500 ջրօգտագործողների հետ, ընդգրկումը կազմում է 80 հազար հեկտար ոռոգվող հող: «Մենք սպասում ենք անցյալ տարվա համեմատ ոռոգվող հողերի մոտ 3,5-5 հազար հեկտարով ավելացում»,- ամփոփեց պաշտոնյան:





























