Այսօրվա դրությամբ ԵՏՄ-ում նախատեսվում է ընդունել անասնաբուժական միջոցների շրջանառության կարգը: Այս մասին հուլիսի 23-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի տեխնիկական կարգավորման հարցերով անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն:
Նրա խոսքով՝ անասնաբուժական միջոցների ցանկը շատ մեծ է: Արդեն կարգավորվում է փաստացի առկա 2 հազարից ավելի անասնաբուժական միջոցների օգտագործումը: Այս գործընթացի կարգավորման համար մշակվել է անասնաբուժական միջոցների շրջանառության կարգը: «Սա մեծ համակարգային փաստաթուղթ է, որը ավարտական փուլում է: Այն նախատեսում է այնպիսի հարցեր, ինչպես անասնաբուժական միջոցների գրանցումը: Եթե ես ցանկանում եմ գրանցել այդ միջոցները, ապա պետք է ասեմ, թե արտադրանքի մեջ թույլատրելի ինչ խտություն կարող է լինել, դրա կարգավորման համար ինչ մեթոդ է կիրառվում: Մենք հույս ունենք, որ փաստաթուղթը շուտով կընդունվի, որպեսզի կարողանանք այս ոլորտը բերել բավականաչափ կառավարելի վիճակի»,- ասաց Նազարենկոն:




























