Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նեղոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ճամփեզրին կայանած «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ Հրանտ Գ․-ն (ծնված 1992 թ.), Վարդան (ծնված 1997 թ.) եւ Մխիթար (ծնված 1998 թ.) Թ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները Վարդան Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հրանտ Գ․-ի եւ Մխիթար Թ․-ինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։





























