Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը:

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Եվս մեկ հաղթանակ «Բանաձեւային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:

Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:

Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:

Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»: