Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը` Սյուզան Սաբիթը մայիսի 13-ին հարցաքննությունից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Նա ստենոկարդիայի նոպա է ունեցել, բացի այդ բարձրացել է ճնշումը:
Մինչ վատանալը, նախկին նախագահի կինը մի քանի ժամ պատասխանել է քննիչների հարցերին` իր դեմ հարուցված ապօրինի հարստացման մեղադրանքի գործով, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Քննիչները կասկածում են, որ Սյուզան Սաբիթը օգտվելով նախագահ ամուսնու դիրքից, ապօրինաբար հարստացել է: Նրանց է ներկայացվել ունեցվածքի եւ բանկային հաշիվների ցանկը, որոնք անհամաչափ են նրանց պաշտոնական եկամուտներին:
Հարցաքննությունից հետո որոշվել է 15-օրյա կալանք կիրառել Սյուզան Սաբիթի նկատմամբ: Հաղորդվում էր, որ նրան անմիջապես հարցաքննությունից հետո պետք է տեղափոխեին Կահիրեի բանտ:





























