Մայիսի 14 -ի առավոտյան ճապոնական «Համաոկա» ատոմակայնում դադարեցվել է վերջին գործող ռեակտորի աշխատանքը:
ԱԷԿ-ի աշխատանքների դադարեցման վերաբերյալ որոշումը կայացվել էր` հաշվի առնելով այն, որ «Համաոկան» գտնվում էր պոտենցիալ վտանգավոր գոտում: Սեյսմոլոգների կանխատեսմամբ` առաջիկա 30 տարում կայանի շրջանում մեծ էր մինչեւ 8 մագնիտուդով երկրաշարժերի հավանականությունը, գրում է Lenta.ru-ն:
ԱԷԿ-ը տեղակայված է Տոկիոյից 200 կմ հարավ-արեւելք, մայրաքաղաքն էլ հենց սպառում էր կայանի արտադրած էլեկտրաէներգիայի զգալի մասը: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, կայանի աշխատանքի դադարեցումը կարող է հանգեցնել Ճապոնիայի կենտրոնական մասում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի:





























