Աշխարհի խոշորագույն «Մեծ Բեքի» հորատիչ մեքենան մայիսի 13-ին Կանադայում ավարտել է Նիագարայի ջրվեժի տակ փորվող 10,2 կմ երկարությամբ թունելի հորատման աշխատանքները, հայտնում է Citynews.com կայքը։

Օնտարիոյում գտնվող թունելը 1,5 անգամ երկար է, քան Լա Մանշի տակ եղածը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերանորոգվող էներգիայի աղբյուր ստանալուն ուղղված հորատման աշխատանքներն սկսվել էին 2006 թվականին։ Թունելի զինման աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն 2013 թվականին։

Սպասվում է, որ թունելով անցնող ջուրը թույլ կտա, որ ՀԷԿ-ը էներգասնուցի 160 հազար տներ։

Նախագիծը 400 աշխատանքային տեղ է ստեղծել։