ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին նվեր է ուղարկել «Deep Purple»-ի վոկալիստ Իէն Գիլանի եւ «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված «WhoCares» սուպերխմբի ձայնասկավառակը։ «WhoCares»-ը Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի կողմից ստեղծվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։ Հիշեցնենք, որ Դ.Մեդվեդեւը հայտարարել է, որ ինքը «Deep Purple»-ի եւ «Black Sabbath»-ի մեծ երկրպագու է։
«168 ժամ». Սերժ Սարգսյանը ձայնասկավառակներ է ուղարկել Դմիտրի Մեդվեդեւին

Պատմություն
Տեղադրություն




























