Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Հայաստանում  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նոր ղեկավար Լորենցո Կարաֆիին եւ  պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրայխին:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ԿԽՄԿ երկարատեւ համագործակցությունը քրեակատարողական ծառայության հետ եւ հույս են հայտնել, որ այն հետագայում եւս կշարունակվի, NEWS.am-ին հայտնեցին վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող թմրամոլների արդյունավետ բուժման հնարավորությունները: