Ժամանող ուղեւորների համար նախատեսված ելքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ժամանակավորապես փոխվել է։
«Ուղեւորների համար նախատեսված նոր համալիրի կառուցման նպատակով ժամանող ուղեւորների համար նախատեսված ելքը «Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես փոխվել է եւ կլինի VIP ուղեւորների սրահի կողմից։ Դիմավորող քաղաքացիներն իրենց ավտոմեքենաները կարող են կայանել VIP ավտոկայանում»,- հայտնում են օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հայաստան. Միջազգային օդանավակայանները» պատճառված անհարմարությունների համար ներողություն է հայցում ժամանող ուղեւորներից»,- ասված է հաղորդագրության մեջ։




























