Ալ Քաիդայի ղեկավարի ոչնչացման լուրը Ջորջ Բուշ կրտսերին, ով 2001թ. սեպտեմբերի 11 -ի ահաբեկչության ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը, հայտնել է անձամբ նախագահ Բարաք Օբաման: Տեղեկությունը, սակայն, նախկին նախագահը հանգիստ է ընդունել: Այդ մասին մայիսի 13-ին ABC հեռուստաընկերության եթերում պատմել է Բուշ կրտսերը:
«Ես ռեստորանում ճաշում էի Լորայի եւ եւս երկու ընկերների հետ, երբ ասացին, որ զանգում են Սպիտակ տնից»,-պատմել է Բուշը:
«Օբաման պարզապես ասաց. «Ուսամա բեն Լադենը մահացած է», ինչին ես պատասխանեցի, որ դա լավ նորություն է», - շարունակել է նախկին նախագահը:
«Տղան մահացած է, եւ դա լավ նորություն է: Դա իսկական հաղթանակ է ահաբեկչության նկատմամբ, որի լիդերն էր նա»,- լուրը մեկնաբանել է Բուշը:



























