Հայտնի է դարձել Բագրատունյաց փողոցում 18-ամյա աղջկա եւ նրա մոր նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 6-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի աղջիկ՝ Վ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 29-ամյա Հայկ Դ.-ն Բագրատունյաց փողոցում ավազակային հարձակում է կատարել Վ.-ի եւ նրա մոր նկատմամբ. ձեռքով հարվածել է աղջկա դեմքին, հափշտակել նրա պայուսակն ու դիմել փախուստի:

Հայկ Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: