Գերմանական զինված ուժերը փոխհատուցում կվճարեն իրենց շարքերում ծառայող գեյ զինվորներին, որոնք խտրականության են ենթարկվել: Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է նման բովանդակությամբ օրինագծի պատրաստման մասին, հայտնում է Spiegel-ը:
Հստակեցվում է, որ խոսքը հենց դրամական վճարումների մասին է, այլ ոչ թե արտոնությունների կամ ծառայությունների: Օրինագիծը կավարտվի մինչեւ սեպտեմբեր եւ կանդրադառնա մինչեւ 2000 թվականը ճնշումներից տուժածների վրա։ Դա այն ժամանակն է, երբ գեյ զինծառայողներին թույլատրվեց բացահայտորեն հայտարարել իրենց կողմնորոշման մասին:
Առաջին հերթին փոխհատուցում կստանան նրանք, ովքեր զինվորական դատարանում են հայտնվել համաձայնությամբ տեղի ունեցած միասեռական գործողությունների համար։ Մինչեւ 1960-ականների որոշակի պահը դա անօրինական էր: Հետագայում ոչ ավանդական կողմնորոշման կրողներն այլեւս չէին դատվում եւ վտարվում զինվորականների շարքերից, սակայն նրանց չէին վստահում ղեկավար պաշտոններ:
2000 թվականից միասեռականներին, լեսբուհիներին եւ բիսեքսուալներին թույլ տրվեց բացահայտ ծառայել Բունդեսվերում, իսկ 2014 թվականից այդ գործունեությունը թույլատրվեց նաեւ տրանսգենդերներին:




























