Ռուսական հեռուստատեսությամբ հեղարձակվող Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» ծրագրում մայիսի 13-ին սխալմունք է տեղի ունեցել։

«Եվրատեսիլ-2011»-ի ֆավորիտների մասին պատմող տեսահոլովակում Ադրբեջանի դրոշի փոխարեն հայտնվել է Հայաստանի դրոշը։ Ի դեպ, Հայաստանի դրոշն է հայտնվել նաեւ Մեծ Բրիտանիայի կատարման ժամանակ:

Նշենք, որ հաղորդմանը մասնակցում էին աստղագետներ եւ էքստրասենսներ, ովքեր փորձում էին կանխատեսումներ անել, թե ով է դառնալու «Եվրատեսիլ-2011»-ի հաղթողը։