Բրիտանիայի կառավարությունն անվանել է Ռուսաստանին եւ Չինաստանին երկրներ, որոնք իբրեւ ակտիվորեն ավելացնում են իրենց հարձակողական տիեզերական սպառազինության թիվը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը The Daily Telegraph թերթի կայքում հրապարկված նյութում։

«Այս շաբաթ սպառազինության բնութագրիչներ ունեցող հրթիռի սադրիչ փորձարկումները հիշեցրել է մեզ սպառնալիքի մասին, որը Ռուսաստանը ներկայացնում է մեր ազգային անվտանգության համար»,-գրել է նախարարը։ «Տիեզերքն ու մեր մուտքը դրանում ունի կենսական կարեւորություն մեր կյանքի համար։ Սակայն Ռուսաստանը միայնակ չէ։ Չինաստանը նույնպես մշակում է հարձակողական տիեզերական սպառազինում, եւ երկու երկրներն էլ ավելացնում են իրենց պոտենցիալը»,-պնդում է նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այդ վարքագիծը միայն հաստատում է կառավարության կողմից առաջնահերթությունների վերանայումը մեր արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտնագության եւ միջազգային համագործակցության ոլորտներում»,-նկատել է Ուոլեսը։ Նա կոչ է արել գնահատել գլոբալ խնդիրների եւ հնարավորությունների ամբողջությունը, որոնց բախվում է Մեծ Բրիտանիան։ Հաղորդվում է, որ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին արդյունքների մասին պետք է զեկուցվի 2021 թվականին։

Ավելի վաղ ամերիկյան եւ բրիտանական պաշտոնական անձինք հայտարարություն էին տարածել հուլիսի 15-ին Ռուսաստանի կողմից տիեզերական սարքի փորձարկումների կապակցությամբ, որն իբրեւ ունի սպառազինության պոտենցիալ։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության անցկացրած տիեզերական սարքի փորձարկումները սպառնալիք չեն ստեղծել տիեզերքում այլ օբյեկտների համար եւ չեն խախտել միջազգային իրավունքի սկզբունքները։ Նշվել է նաեւ, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իրավիճակը, որպեսզի շեղեն միջազգային հանրության ուշադրությունը տիեզերքում իրական սպառնալիքից։