Ամերիկյան The National Interest պարբերականն անվանել է 2024 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի հինգ պոտենցիալ թեկնածուներին։

Եթե ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որն առաջիկա նախագահական ընտրություններում համարվում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը, հաղթանակ տանի, հազիվ թե նա առաջադրվի 2024 թվականին եւս տարիքի պատճառով․ քաղաքական գործիչն արդեն 77 տարեկան է, նշում է պարբերականը։

Դեմոկրատական կուսակցությունից առաջին հնգյակում հայտնվել են․

Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը՝ ամենաերիտասարդ կինը, որը երբեւէ ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսում։ Նա հանդես է գալիս անվճար բժշկության, հարուստների համար հարկերի սահմանման օգտին եւ բնակահպանական նախաձեռնություններով։ Պարբերականը նշում է, որ Օկասիո Կորտեսը Instagram-ում ունի ավելի քան 5.3 միլիոն հետեւորդ, իսկ Twitter-ում՝ 7,8 միլիոն;

Էնդրյու Կուոմո՝ Նյու Յորքի նահանգապետ։ Քաղաքական գործչին հաջողվել է մեծացնել իր ազդեցությունը շնորհիվ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում իր գործողությունների, նշում է պարբերականը։ Հարցման տվյալներով՝ նահանգապետի պաշտոնում նրա աշխատանքին հավանություն է տվել 89 տոկոս ընտրող դեմոկրատներ եւ 28 տոկոս հանրապետական ընտրողներ։ Բացի այդ, Կուոմոն բարձրացրել է նահանգում աշխատավարձի նվազագույն շեմը;

Փիթ Բուտիջիչ՝ Ինդիանա նահանգի Սաութ Բենդի քաղաքապետ, նախկինում՝ ԱՄՆ ռազմածովային հետախուզության սպա։ Նա արդեմ մասնակցել է այս տարի փրայմերիզում, սակայն դուրս եկել մրցարշավից եւ սկսել սատարել Բայդենին;

Քամալա Հարիս՝ Կալիֆոռնիա նահանգի սենատոր, նախկին նահանգապետ։ Նա հանդես է գալիս հանուն երկրում նվազագույն աշխատավարձի բարձրացման, կրթության ծախսերի կրճատման եւ ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման;

Մայքլ Բենեթ՝ Կալիֆոռնիա նահանգի սենատոր, որն արդեն մասնակցել է այս տարի փրայմերիզում, սակայն դուրս մղվել մրցարշավից։ Նա հանդես է գալիս ուսուցիչների աշխատավարձի բարձրացման օգտին։

2024 թվաիանին ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու ծրագրերի մասին հայտարարել է նաեւ ամերիկացի ռեփեր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը։ Միեւնույն ժամանակ նա հայտ է ներկայացրել նաեւ ներկայիս ընտրություններում մասնակցելու համար եւ արդեն անցկացրել է իր առաջին հանդիպումը նախընտրական քարոզարշավի շրջանակում։

ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին։