Կիեւում եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում այսօր մեկնարկում է «ցասման օր» անժամկետ ակցիան` նախագահի, կառավարության եւ Գերագույն ռադայի հրաժարականի պահանջով:
Ակցիային մասնակցության մասին են հայտնել տասնյակ արհմիություններ եւ հասարակական միավորումներ, հաղորդել է ակցիայի կազմակերպիչ «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժումը:
Ակցիայի մասնակիցները բողոքում են կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումից, իշխանությունների կողմից փոքր եւ միջին բիզնեսի ոչնչացումից, բնակչության բարեկեցության մակարդակի իջեցումից:
Ընդդիմադիր կուսակցություններն ակցիային չեն մասնակցում, թեեւ հայտարարել են վերոնշյալ պահանջները սատարելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



























