Երուսաղեմում այսօր առավոտյան ավարտված հակակառավարական ցույցերի մի քանի մասնակիցներ են ձերբակալվել, հաղորդում է Կուրսոր-ը։
Ոստիկանության տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի դեմ ակցիայի մասնակիցների թիվը հասել է մի քանի հազարի։ Ոստիկանությունը կիրառել է ջրցաններ ցույցը ցրելու համար։
Երկու ցուցարար ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու կասկածանքով։ Միեւնույն ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու ցուցարարի վրա հարձակում գործելու կասկածանքով։
Բողոքի ցույց է տեղի ունեցել Նեթանյահուի տան մոտ, որտեղ ձերբակալվել է տղամարդ, որը բախում է կազմակերպել ցուցարարների հետ։
Նեթանյահուի շուրջ 30 ընդդիմադիր սեւ դրոշներով դուրս է եկել Արեւտյան Նեգեւում ցույցի։ Նրանց խոսքով՝ այնտեղ ժամանել էր 15-20 մարդ եւ թողնելով մեքենաները՝ նրանք բռունցքներով հարձակվել էին մարդկանց վրա (ցուցարարների խմբում եղել են նաեւ երեխաներ) եւ դուրս հրել նրանց մայրուղու վրա։ Կան տուժածներ։ Ոստիկանները որոնում են հարձակվողներին։
Միեւնույն ժամանակ Ռամաթ Գանում շուրջ 50 մարդ անցկացրել է ցույցեր «Կոռուպցիոներներ, զզվել ենք արդեն» եւ «Կոռուպցիա, խարդախություն եւ վստահության չարաշահում» կարգախոսերով։ Անսպասելիորեն նրանց մոտեցել է մեքենա, որի պատուհանից ցուցարարների ուղղությամբ բաց են թողել արցունքաբեր գազ եւ հեռացել։ Հարձակվողը բերման է ենթարկվել եւ հարցաքննվել, նրան կտեղափոխեն դատարան խափանման միջոցն ընտրելու համար։
Վարչապետի նստավայրի մոտ ցուցարարները եւս ենթարկվել են հարձակման։ Գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, որոնց մի մասը հարձակվել էր ցուցարարների վրա։




























