Հունաստանում մահափորձ են կատարել Makeleio թերթի հրատարակիչ եւ լրագրող Ստեֆանոս Խիոսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ERT հեռուստաալիքին:

Դիմակավորված անձինք սպասել են լրագրողին նրա տան մոտ, ապա հանցագործներից մեկը մոտեցել է նրա մեքենային եւ երկու անգամ կրակել մեքենայի ապակու ուղղությամբ: Փամփուշտները դիպել են լրագրողի կոկորդին եւ կրծքավանդակին:

Դրանից հետո հանցագործները թաքնվել են:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը լուրջ, բայց վերահսկվող են գնահատել:

Իրավապահները հետաքննություն են սկսել: