Այս տարվա հունիսի 15-24-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գրասենյակում կկազմակերպվի խաչքարերին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, գրում է Nouvelles d’Arménie-ն: Կնարկայցվեն հնագույն խաչքարեր պատկերող 60 լուսանկարներ: Ցուցադրության շրջանում կկազմակերպվեն նաեւ մշակութային հուշարձանների պահպանությանը նվիրված երեք խոշոր խորհրդաժողովներ:
Նշենք, որ Հայաստանում գտնվող 50 000-ից ավելի խաչքարերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն բովանդակությունը եւ մեկը մյուսին չի կրկնում: Խաչքարի ստեղծման վարպետությունը փոխանցվում է սերնդե սերունդ:
Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 17-ին հայկական խաչքարն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` չնայած Ադրբեջանի այն պնդումներին, թե այլ ազգեր եւս խաչքարեր ունեն:





























