Սպորտային սարքեր արտադրող Total Flex ընկերությունը դատի է տվել հոլիվուդյան հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամին: Պատճառն այն է, որ Վան Դամը ձախողել է Total Flex-ի կես ժամանոց գովազդային հոլովակի նկարահանումները եւ խախտել պայմանագիրը ֆիրմայի հետ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով TMZ-ը, 2011-ի փետրվարին նկարահանումների ժամանակ դերասանը պետք է ցուցադրեր, թե ինչպես պետք է մարզվել մարզական սարքի վրա, սակայն նա չի կարողացել կատարել այդ վարժությունը: Հատկանշական է, որ անգամ Վան Դամի կինն է հասկացել,թե ինչպես պետք է անել այդ վարժությունը:

Դեռ քիչ է, որ Վան Դամը չի կարողացել հեռուստադիտողի համար ցուցադրել թե ինչպես պետք է մարզվել մարզական սարքի վրա, նա իրեն չի կորցրել եւ գովազդային տեքստի փոխարեն ելույթ է ունեցել եւ կոչ է արել դիտել իր` «Փակ դռների հետեւում» ռեալիթի-շոուն (Behind Closed Doors):

Նշվում է նաեւ, որ նա, իբր, հայտարարել է նաեւ, որ երբեք չի ներկայացնի անորակ ապրանքներ:

Դրանից հետո Վան Դամը հեռացել է նկարահանման հրապարակից եւ գնացել սնվելու: Դերասանն ուղղակի անհետացել է եւ հիմա ընկերությունը փոխհատուցում է պահանջում 25 հազար դոլարի չափով: