Հերթական միջադեպը ադրբեջանական բանակում:

Նախիջեւանում կրտսեր սերժանտ, 19-ամյա Էլվին Ալիեւը ինքնաձիգից սպանել է իր ծառայակցին` Թոֆիգ Աբդուլլաեւին: Դրանից հետո Ալիեւն ինքնասպան է եղել, APA-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն: