Եվրոպական միությունն սկսում է պաշտոնական բանակցություններն Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի մեղմացման եւ մոբիլության հարցերի շուրջ:

Ինչպես Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան, ներկայումս սպասվում է Եվրահանձնաժողովին համապատասխան մանդատի հատկացումը` բանակցությունների անցկացման համար:

«Դրանք կարող են սկսվել առաջիկայում»,- ասել է Կոբիան:

Ավելի վաղ նա հայտնել էր, թե 2012թ. կարող է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ մեղմացված ռեժիմի կիրառվի: