Լրատվամիջոցները հաշվի չեն առնում Առնոլդ Շվարցենեգերի կոչերը՝ չներխուժել իր անձնական կյանք, եւ հրապարակել են այն սպասուհու լուսանկարներն ու անունը, ումից հոլիվուդյան աստղ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը որդի ունի։
TMZ.com-ի ներկայացրած լուսանկարում սպասուհի Միլդրեդ Պատրիսիա Բայենան է՝ Շվարցենեգերի արտաամուսնական կապից ծնված որդու հետ։ Տաբլոիդը հրապարակել է նաեւ երեխայի լուսանկարը։ Ինչպես հաստատում են լրատվամիջոցները, երեխան եւ Շվարցենեգերն իրար նման են ջրի երկու կաթիլի պես։ Սակայն Պետտին երկար ժամանակ կարողացել է իր ամուսնուց եւ Շվարցենեգերից գաղտնի պահել այն, թե ումից է երեխան, հայտնում է NEWSru.com-ը։
Նրանց սիրավեպը սկսվել է երկար տարիներ առաջ։ Սպասուհին պատմել է, որ սեքսով զբաղվելիս իրենք չեն պաշտպանվել։ Բայենան երբեք տիրոջ տանը չի գիշերել։ Նրանց միջեւ ամեն բան եղել է ցերեկը, այնպես որ ոչ ոք նրանց «չի բռնացրել»։
Ներկայումս Պետտին չորս երեխաների հետ ապրում է չորս սենյականոց եւ լողավազանով տանը՝ Լոս Անջելեսից մ ի քանի ժամվա ճանապարհի վրա։ Նա Շվարցենեգերի տանն աշխատել է 20 տարի եւ աշխատանքից ազատվել է միայն այս տարվա սկզբին:




























