Հայաստանի պետական բյուջեով 2010թ. տրանսպորտի եւ կապի ոլորտին հատկացվել է 42 մլրդ դրամ, 16 մլրդ-ով պակաս, քան 2009-ին:

Ըստ նախարար Մանուկ Վարդանյանի, դա պայմանավորված է «Հյուսիս-Հարավ» նախագծի` Ասիական եւ Եվրոպական բանկերի կողմից ֆինանսավորման հետաձգմամբ:

Ընդհանուր առմամբ, ոլորտի բյուջեն կատարվել է 92,8 տոկոսով, այդ միջոցներով իրականացվել է 17 ծրագիր: Հիմնական միջոցներն ուղղվել են ճանապարհաշինարարական աշխատանքներին: Վերանորոգվել է 350 կմ եւ կառուցվել է 132 կմ ճանապարհ 17 մլրդ դրամով, որ տրվել է Գերմանիայի կառավարության կողմից: Վարդանյանը խոստացել է կառուցել նաեւ 91 կմ ճանապարհը, որ կիսատ է մնացել «Հազարամյակի մարտահրավերի» ֆինանսավորման դադարեցման պատճառով:

Մանուկ Վարդանյանն անդրադարձել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը` ընդծելով, որ կոնցեսիոն պայմանագրի որոշ դրույթներ շփոթեցնում են իրեն: Նա դժգոհել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման դանդաղությունից: