Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտապարտ է իր հայ գործընկերոջը` Սերժ Սարգսյանին, որ «նա համագործակցում է եւ արձագանքել է իրենց առաջարկներին»: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Բելառուսի նախագահի խոսքով, դրա շնորհիվ քաղաքական հարաբերությունների տակ հնարավոր եղավ տնտեսական հիմք մտցնել: «Ցանկացած զրույց առանց տնտեսական հիմք ոչինչ չարժե»,- նկատել է նա:
Լուկաշենկոն հայտարարել է, թե Հայաստանը գտնվում է ընտրությունների նախաշեմին: «Ես գիտեմ, թե ինչպես են անցնում ընտրությունները, մաղթում եմ, որ այդ փուլը դուք արժանապատվորեն հաղթահարեք»,- նկատել է Բելառուսի նախագահը:
Իր հերթին Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե Մինսկում բելառուսական վարչապետի հետ «մանրամասն քննարկվել են հարցեր, որոնք գտնվեւմ են երկկողմ հարաբերությունների օրակարգում»:




























