Հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերը նշում է իր 65-ամյակը:
Շերն այն եզակիներից է, որ իր գործունեության համար ստացել է միաժամանակ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» եւ 3 «Ոսկե գլոբուս»` կինոյում երաժշտական եւ հեռոսւտատեսային ինդուստրիայում կատարած աշխատանքների համար:
Ի դեպ, Շերը նրա իսկական անունը չէ, աստղի իսկական անունը Շերիլին Լայպեր-Սարգսյան է: 16 տարեկանում նա փախել է տանից, աշխատել որպես բեք-վոկալիստ, իսկ սրճարանում ծանոթացել է իր ապագա ամուսնու` Սոնի Բոնոյի հետ:
Շերն առաջինն է ամերիկյան հիթ-շքերթների պատմության ընթացքում, որ նվաճել է շարթերի վերին հորիզոնականները վեց տասնամյակ շարունակ:
Պատմական ռեկորդի մասին իմանալով` Շերը կատակել էր. «Որտեղից գտաք այդ վեց տասնամյակը, երբ ես ընդամենը 40 տարեկան եմ»:



























