Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Ազգային ժողովին` համաներում հայտարարելու առաջարկով:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: