Ես զարմանում եմ, երբ ասում են, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կլհանգեցնի լրատվամիջոցների լուրջ նյութական ծախսերի, որի հետեւանքով նրանք կարող են փակվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Դավթյանը։

Պատգամավորը, մասնավորապես, որոշեց տեղի ունեցողի վերաբերյալ իր խորը վրդովմունքը հայտնել։ «Ինչպե՞ս կարելի է զանգվածային լրատվամիջոց լինել, տարածել զրպարտանք կամ վիրավորանքներ, որից հետո մենք պետք է մտածենք՝ տվյալ լրատվամիջոցը կփակվի, թե ոչ։ Նույնիսկ ավելի լավ կլինի, որ նման լրատվամիջոցը փակվի»,- ասաց ուժի ներկայացուցիչը, որը ընդդիմություն եղած ժամանակ եռանդուն կերպով պայքարում էր խոսքի ազատության համար։