Ավստրալիական երկու լրատվամիջոց տարհանել է իր լրագրողներին Չինաստանից` «դիվանագիտական առճակատման» պատճառով, փոխանցում է BBC-ն:
Australian Broadcasting Corporation's-ի եւ Financial Review's-ի լրագրողներ Բիլ Բյորթլը եւ Մայք Սմիթը երեքշաբթի ժամանել են Սիդնեյ:
Հաղորդվում է, որ երկու լրագրողներն էլ հարցաքննվել են Չինաստանի իշխանությունների կողմից:
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ լրագրողներին ուղեկցում էին երկրի հյուպատոսության ներկայացուցիչները: Նրանք Չինաստանում ավստրալական լրատվամիջոցների միակ ներկայացուցիչներն էին:
«Մեր դեսպանատունը Պեկինում եւ գլխավոր հյուպատոսությունը Շանհայում համագործակցում էին Չինաստանի պետական գերատեսչությունների հետ` նրանց բարեկեցության ապահովման եւ Ավստրալիա վերադարձնելու համար»,- նշվում է Ավստրալիայի արտգործնախարարի հայտարարության մեջ:





























