Մոսկվայում վախճանվել է հեռուստահաղորդավար Լեւ Նիկոլաեւը: «Քաղաքակրթություն» ծրագրի հեղինակն ու վարողը մահացել է մայիսի 21-ի գիշերը` երկարատեւ հիվանդությունից հետո, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նիկոլաեւը եղել է գիտահանրամատչելի «Ակնհայտն` անհնարին», «Մարդու ինստիտուտ» հաղորդումների խմբագիրը, «Ընտրյալ», «Քաղաքակրթություն» ծրագրերի ղեկավարն ու վարողը: Նա նաեւ «Քաղաքակրթություն» հեռուստաընկերության նախագահն էր:




























