Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը, ով մասնակցել է «Նորդեա» մարաթոնին, եզրափակչից քիչ առաջ իրեն վատ է զգացել եւ դուրս եկել վազքուղուց: Նրան անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Ստրադինի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Այդ մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:

Ուշակովը մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ նախքան քաղաքականությամբ զբաղվելը եղել է լրագրող: